Վարորդների հաստիքային աշխատավարձը կլինի Դ80հազ., նրանք կստանան Դ150հազ.

Թափուր աշխատատեղեր կան տրանսպորտի ոլորտում. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի Զարգացման ծրագրում ընդգրկված շինբարեկարգման ոլորտի աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։

Արդեն ներկրված նոր ավտոբուսները վարելու համար D կարգի որակավորմամբ 150 վարորդ է անհրաժեշտ։ Կամո Արեյանը նշել է, որ այս ամիս մասնավոր ընկերությունների կողմից Երևան է ներկրվելու 80 ավտոբուս, իսկ ևս 48–ն էլ կներկրվեն մարտին։

«Խնդիր ենք դրել աստիճանաբար կրճատել միկրոավտոբուսները, մայրաքաղաքը հագեցնել միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներով, որը հրամայական պահանջ է քաղաքային հասարակական տրնասպորտի որակյալ ծառայություն մատուցելու համար»,- եզրափակել է Կամո Արեյանը։

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Կամո Արեյանը պարզաբանել է վերջին օրերին որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվող հասարակական տրանսպորտի վարորդների աշխատավարձերի ձևավորման սկզբունքը:

«Քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկություններում վարորդի աշխատանքը վարձատրվում է մինչև 150.000 դրամ, որը ձևավորվում է հաստիքային դրույքաչափի 80.000 դրամով և այն պարգևավճարի գումարով, որը նա ստանում է ամսեկան մատուցած ծառայությունների համար։ Պարգևավճարը գոյանում է աշխատած ժամերի, օրերի, ներառյալ տոն օրերի, շաբաթ և կիրակի օրերի համար կիրառվող գործակցով. և հանրագումարը կազմում է միջինը 150.000 դրամ»,– պարզաբանել է Կամո Արեյանը։

Քաղաքապետի տեղակալը նաև նշել է կանաչապատման և սանմաքրման համար պահանջվող բանվորների թափուր աշխատատեղերի համար սահմանված աշխատավարձի չափը՝ համապատասխավաբար մինչև Դ100հազ. և մինչև Դ120 հազ.։

Մեկնաբանել