ՀՀՇ արտահերթ համագումար՝ ՀԱԿ կուսակցությանը միանալը քննարկելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ. հաղորդում են ՀՀՇ մամուլի ծառայությունից:

«ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ արտահերթ համագումար` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով:

ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ:

ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոշումն ընդունվել է միաձայն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել