Գյումրիում սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանին

Գյումրիում առատ ձյուն է տեղում, սակայն գյումրեցիներն առատորեն հավաքվել են քաղաքի Թատերական հրապարակում մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքին: Գյումրին մարզային հանրահավաքների այսօրվա վերջին հանգրվանն է:

Հիշեցնենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի բնակիչներին: «Ժառանգության» բանախոսները, տարբեր հասարակական գործիչներ և ակտիվիստներ իրենց խոսքն են ասել մեծ քաղաքներում, ուր ԿԸՀ տվյալներով համոզիչ հաղթանակ է տարել Րաֆֆի Հովհաննիսյանը: Գյումիում ևս շուրջ 70 տոկոսով նա է հաղթած թեկնածուն:

Ոստիկանությունը նկարահանել է հանրահավաքներն ու ելույթները, ուղեկցել «Ժառանգության»-ը ողջ ճանապարհին, և ըստ ահազանգերի՝ փակել գյուղերից եկող ճանապարհները՝ խոչընդոտելով հանրահավաքին մասնակցելու եկողների ազատ տեղաշարժը: