Աղքատության մասին՝ Աղքատության դեմ պայքարի օրը
Հոկտեմբերի 17-ը Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 17-ը Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն…
Կարդալ ավելինՀայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք համաձայնագրում…
Կարդալ ավելինՄալթայի լավագույն հետաքննող լրագրողներից Դաֆնե Կարուանա…
Կարդալ ավելինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ոգևորված է Հայաստանի…
Կարդալ ավելինԱյթան Ֆարհադովա, OC Media Ադրբեջանցի տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն ձերբակալվել է AbzasMedia-ի դեմ իշխանությաան գործողությունների շրջանակում՝ չնայած անկախ այդ լրատվականի հետ նա որևէ կապ չունի: Ակնկալվում էր, որ Մեհրալիզադեն AbzasMedia-ի գործով ցուցմունք էր տալու շաբաթ օրը (հունիսի 1), սակայն, ըստ տեղեկությունների, նրան առևանգել և կալանավորել են դրանից երկու օր առաջ՝ մայիսի 30-ին: Նրա կինը՝ Նարգիզ Մուխտարովան, պատմել է, որ ամուսինն անհետացել է մայիսի 30-ի վաղ առավոտյան, և այդ օրը կեսօրին մոտ ոստիկանները նրան բերել են տուն։ Ֆարիդ Մեհրալիզադեն «Ոստիկանները նրան տուն բերեցին կեսօրին։ Խուզարկեցին մեր տունը և խլեցին միայն մեր բջջային հեռախոսները, նույնիսկ հները, որոնք պիտանի չէին։ Երբ ոստիկանները նրան ձերբակալեցին, […]
«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հունիսի 7-ին մեկնարկեց «Հոմինգ էքսպո» ցուցահանդեսը, որը կտևի մինչև ամսի 9-ը ներառյալ։ Սա «Տուն էքսպո» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի շարունակությունն է, որն անցկացվում է առաջին անգամ։ Կանաչապատում, օդափոխության, ջեռուցման, ջրամատակարաման ու անվտանգության համակարգեր, դռներ, պատուհաններ, դարպասներ, շինարարական գործիքներ, կենցաղային տեխնիկա, արևային էներգիայի մատակարարներ․ այս ամենն ու ավելին առաջարկող 70-ից ավել ընկերություն ներկայացված է մեկ հարկի տակ։ Նյութը հրապարակվում է որպես գովազդ։
Մինսկի խմբի լուծարման հետ կապված խոսակցություններին պետք է անդրադառնալ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո։ Այդ մասին հունիսի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ «Մինսկի խմբիի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն՝ երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, դրա իմաստը կորչում է, որովհետև չէ՞ որ հենց նույն Ադրբեջանն ասում է, որ իբր Հայաստանն ինչ-որ նկրտումներ ունի: Ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը կկնքենք, և հարցը դուրս կգա»,- նշել է Ալեն Սիմոնյանը: ԱԺ խոսնակը նկատում է՝ երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցման ուղղությամբ դրական քայլեր են գրանցվում, […]
Հունիսի 6-ին Երևանի մետրոյում ուղևորները Արամ Խաչատրյանի երաժշտություն էին լսում։ Մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն էր, և մետրոպոլիտենի տնօրինությունը որոշել էր այդպես ուղևորներին հիշեցնել օրվա մասին։ Մի տեղ «Գայանե» բալետի հայտնի «Սուսերով պարն» էր հնչում, մեկ այլ կայարանում՝ «Դիմակահանդես» բալետի վալսի մեղեդին։ Այս երկուսը Խաչատրյանի ամենահայտնի և համաշխարհային տարածում գտած ստեղծագործություններն են։ Սակայն միշտ չէ, որ որևէ բնագավառում ստեղծագործող մեծ արվեստագետի գլուխգործոցն է ամենամեծ ճանաչումը գտնում աշխարհում։ Թե՛ «Սուսերով պարը», թե՛ «Դիմակահանդեսի» վալսը, որ Խաչատրյանի ամենահաճախ հնչող ստեղծագործություններն են, արվեստի կատարելություն են և պատիվ կբերեին աշխարհի ամենամեծ կոմպոզիտորին։ Բայց համամիտ եմ այն մասնագետների հետ, որոնք կարծում են, թե Խաչատրյանի երաժշտական ժառանգության գագաթը […]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայկական պատվիրակության՝ Ուկրաինայի Բուչա քաղաք այցին։ «Հայաստանի պատվիրակությունը, հավանաբար, ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է իբր ռուսական բանակին, որ ռուսական կողմն է սպանել այդ մարդկանց։ Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը Բուչայում զոհվածների ցուցակը կփոխանցի ռուսական կողմին։ Մենք երկու տարի չենք կարողանում հասնել այն բանին, որ կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրեն այդ տվյալները»,- News.ru-ի հետ զրույցում ասել է Զախարովան։ *** Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հունիսի 2-ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը նաև հարգանքի տուրք էր […]
Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Քարկոփ գյուղը մայիսի 26-ի հեղեղներից ամենաշատն է տուժել։ Մոտ մեկուկես մետր ջրածածկված գյուղից բոլոր բնակիչները տարհանվել էին։ Այսօր դեռ ոչ բոլորն են վերադարձել, վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Քարկոփում չկա տուն, որ տուժած չլինի։ Չկա լույս, ջուր, նաև՝ կամուրջ՝ տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Գյուղի հետիոտնային կամուրջը նոր է կառուցվել։ Մինչ այդ գյուղի հետ կապը Ախթալայի հետիոտնային կամրջի միջոցով էր ապահովվում։
Հունիսի 6-ի երեկոյան Երևան-Սևան ճանապարհին՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո քննչական գործողություններ են մեկնարկել։ Պայթյունի հետևանքով տուժել է յոթ անձ, զոհեր այս պահի դրությամբ չկան, վնասվել է գազալցակայանի տարածքն ու հարակից բեռանատարները, այրվել են մարդատար մեքենաներ։ Ընկերության տնօրենը ՍիվիլՆեթի հարցերին պատասխանեց չտեսագրվելու պայմանով։ Նա ասաց, որ մի քանի ամիս առաջ փորձաքննություն է իրականացվել գազալցակայանում և խախտումներ են հայտնաբերվել, ինչի հետ իրենք համաձայն չեն եղել՝ վիճարկել են։