Հասարակություն – CIVILNET
-
Պատերազմ, պայթյուն և ԴՆԹ․ Արուս Ադամյանի հիշողություններն Արցախից. Մուկլիմանդիլ #13
Հասարակություն – CIVILNET Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Արուս Ադամյանն է։ Արուսը 15 տարուց ավելի է՝ աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Նա իր «Վարանդա թրավլ» կազմակերպությամբ աշխատում էր Արցախի ներքին և արտաքին տուրիզմի ասպարեզում։ Պատմում է իր աշխատանքի դժվարությունների մասին 2020-ի պատերազմից հետո ու շրջափակման ընթացքում, ներկայացնում իր անձնական պատմությունն ու կորուստը վերջին պատերազմի ու Արցախը լքելու օրերին։
-
Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ
Հասարակություն – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ, քանի որ «չի ունեցել բարձրագույն կրթության վկայական»։ Սրբազանին հարց էին ուղղել՝ արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձը, ըստ Սահմանադրության, չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։ «Հրաժարվել է պետք, կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք, չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է՝ դա էլ կլինի։ Իսկ եթե այդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել […]
-
Հայաստանը սպասում է Խաղաղության եվրոպական հիմնադրամում ընդգրկվելու որոշմանը․ Փաշինյան
Հասարակություն – CIVILNET Սպասում ենք Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը։ Այդ մասին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը մայիսի 14-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք հիմա սպասում ենք Եվրամիության՝ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը»,- նշել է Փաշինյանը: Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Փաշինյանն ասել է, որ այժմ Հայաստանը բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնում է արտաքին հարաբերությունները։ Նրա խոսքով՝ անվտանգության դաշտում Հայաստանը համագործակցում է Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրերի հետ․ «Եվ հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք Եվրամիության հետ»,- նշել է նա։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը․ «Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն […]
-
Երևանի փողոցներում անհնազանդության ցույցեր են
Հասարակություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են: Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ։ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 113-ի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ էր արել երկուշաբթի առավոտից անհնազանդության ցույցեր սկսել։
-
Գործ չկա, տուն չկա․ բռնի տեղահանված արցախցիների գլխավոր մարտահրավերը
Հասարակություն – CIVILNET Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանում առերեսվում են երկու հիմնական խնդրի՝ բնակարանների բարձր վարձավճարներ և գործազրկություն։ Պետական եկամուտների կոմիտեում մարտի 27-ի դրությամբ նույնականացվել է Արցախից տեղահանված 13 197 վարձու/պայմանագրային հիմունքներով հաշվառված քաղաքացի։ Բռնի տեղահանված արցախցիների շրջանում գործազրկությունը պատճառներից մեկն է, որ կառավարությունը երկարաձգեց 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը։
-
Նոր կամուրջներ կը ստեղծուին Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ
Հասարակություն – CIVILNET Հայկականութեան փորձառութեան պակասը սփիւռքահայ երիտասարդը կը փնտռէ Հայաստանի մէջ, այս համոզումը ունի Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր, Երեւանի մէջ «Նոր Յառաջ» արեւմտահայերէն կեդրոնի հիմնադիր Ժիրայր Չոլաքեան։ Հայաստանի կառավարութիւնը Սփիւռքի յանձնակատարի գրասենեակի ճամբով իր ուշադրութիւնը առաւելաբար կը կեդրոնացնէ Հայաստանէն արտագաղթած եւ արտասահման հաստատուածներու հետ, անուղղակիօրէն խուսափելով աւանդական սփիւռքեան կառոյցներէն։ Այս քաղաքականութեան գնահատումը ընելու փորձ էր ՍիվիլՆեթի «Տրոփ» հարթակէն Ժիրայրի հետ զրոյցը։ Զրոյցը վարեց Աբօ Պողիկեան։
-
«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա
Հասարակություն – CIVILNET «Անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորքի հետ հանդիպման ժամանակ։ Մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսին Բայրամովը հույս է հայտնել, որ կողմները «հնարավորինս արագ կհասնեն համակողմանի և մշտական համաձայնության»։ «Սպասումները տեղին և իրատեսական պետք է լինեն, քանի որ գործընթացը բավականին բարդ է։ Ադրբեջանական կողմի համար խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված փաստաթուղթ, որն ապագայում կբացառի բանակցային սեղանին որևէ կասկածելի հարցի առկայություն»,- նշել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսին դրական է որակել մայիսի 10-11-ը Ալմաթիում կայացած բանակցությունները՝ դրանք […]