Քաղաքականություն – CIVILNET
-
Թբիլիսիում տասնյակ հազարավոր ցուցարարներ ելել են փողոց ընդդեմ վիճահարույց օրենքի
Քաղաքականություն – CIVILNET Այսօր երեկոյան Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ «Ռուսական օրենք» անվանումը ստացած այս օրենքով Վրաստանում քաղաքացիական հասարակության կամ մեդիա ցանկացած կազմակերպություն, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է Վրաստանից դուրս աղբյուրներից, կորակվի «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: OC Media-ն այսօր լայվ բլոգի ֆորմատով ներկայացրել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ Որոշ դրվագներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ «Վրացական երազանքի» նախկին պատգամավորները հայտարարել են, որ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Իշխող «Վրացական երազանքի» 16 նախկին պատգամավոր համատեղ դիմել են իշխող կուսակցությանը՝ անհապաղ դադարեցնելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը, ըստ նրանց, «արհեստական […]
-
«Չեմ ուզի թուրքը ստեղ հասնի, բայց չմնալ էլ չի լինի».
Քաղաքականություն – CIVILNET «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում է: Կիրանցում իրավիճակը խաղաղ է, սակայն բնակիչներն անհանգիստ են և անորոշության մեջ: Շատերը չեն ցանկանում խոսել կամ խուսափում են տեսախիկից։ Խոսելուց ի՞նչ է փոխվում, ասում են: Այնուամենայնիվ, ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ գյուղացիների տրամադրությունը:
-
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի
Քաղաքականություն – CIVILNET Մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկօրյա բանակցություններում պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ։ «Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: Այցի ընթացքում նախարարներն առանձին և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
-
Աբխազ ընդդիմադիր գործիչներ աջակցություն են հայտնում Վրաստանի ցուցարարներին
Քաղաքականություն – CIVILNET OC Media Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը անհանգստություն է առաջացրել Աբխազիայում․ ընդդիմադիր գործիչները մտավախություն ունեն, որ օրենքի նախագիծը ազդարարում է ռուսամետ քաղաքականության փոփոխություն, ինչն էլ կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից Աբխազիան լքելուն։ Ապրիլին Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վերականգնման դեմ բողոքի ցույցերի մեկնարկից հետո, Աբխազիայի մի քանի ընդդիմադիր գործիչներ աջակցություն են հայտնել Վրաստանում ցուցարարներին՝ ասելով, որ Վրաստանում օրենքի ընդունումը կարող է ուղղակիորեն ազդել Աբխազիայի վրա: Երկուշաբթի օտարերկրյա գործակալների մասին օրենքը ռեպրեսիվ անվանած ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախկին ընդդիմադիր պատգամավոր և «Ախյացա» հասարակական շարժման ղեկավար Ախրա Բժանիան պնդել է, որ օրինագիծը նշանակում է ռուսամետ արտաքին քաղաքականության փոփոխություն […]
-
Եթե տեսնենք, որ Հայաստանին փոխանցվող զենքերը հասել են կրիտիկական մակարդակի,
Քաղաքականություն – CIVILNET Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Կովկասում առաջատար պետությունը Ադրբեջանն է, և բոլորը պետք է այդ փաստի հետ հաշվի նստեն, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ «Այսօր միայն մեր պահանջով Ղազախի չորս գյուղ մեզ է վերադարձվում։ Սրանից հետո էլ է այդպես լինելու։ Այստեղ խոսքի իրավունքը մերն է, և Կովկասի առաջատար պետությունը՝ տնտեսական, քաղաքական և ռազմական առումով, Ադրբեջանն է»,- նշել է նա այսօր Շուշի կատարած այցի ընթացքում։ «Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումն ու սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է»,- ասել է Ալիևը։ Ալիևն սպառնացել է Հայաստանին փոխանցվող զենքերի հարցով։ «Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության […]
-
Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում
Քաղաքականություն – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck Տավուշի մարզից մեկնարկած բողոքի ցույցերի առաջնորդները՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, հայտնվել են ֆեյսբուքյան մի շարք էջերի թիրախում, որոնք կեղծ լուրեր և դավադրապաշտական թեզեր են տարածում նրանց մասին։ Այս էջերից որոշներն ակտիվ էին 2023-ի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններից առաջ և նույնատիպ տեղեկություններ էին տարածում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հիմնական մրցակից, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը օրեր առաջ գրել էր իշխանական լրատվամիջոցների՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ տարածած կեղծ լուրերի և մանիպուլյացիաների վերաբերյալ։ Փաստացի, բացի լրատվամիջոցներից, գործի են դրվել ֆեյսբուքյան էջեր՝ իշխանության թեզերը տարածելու համար։ Այսպես, Armenian […]
-
Բագրատ սրբազանի երթը հասավ ԲՈՒՀ-եր. ֆոտոշարք
Քաղաքականություն – CIVILNET Բագրատ սրբազանի առաջնորդած երթը Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց Երևանի պետական համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան և Կոնսերվատորիա։ Մի շարք բուհերի ուսանողներ միացան շարժմանը։ Մինչ այս պահը ոստիկանական ուժերը չեն փորձել սահմանափակել ցուցարարների գործողությունները։ Սրբազանը հայտարարեց, որ 18:30 կսկսվի հանրահավաքը նույն վայրում՝ Հանրապետության հրապարակում։