Աբդուլ Համիդ 2-րդի ժառանգը պահանջում է Թուրքիա տեղափոխել օսմանյան վերջին սուլթանի դին

Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի ժառանգներից Աբդուլ Համիդ Քայըհան Օսմանօղլուն պահանջում է Թուրքիա տեղախոխել օսմանյան վերջին սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիդեդդինի դին: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com կայքը, այս հայտարարությունը նա արել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» երիտասարդական թևի կազմակերպած միջոցառման ընթացքում: Նշենք, որ օսմանյան վերջին սուլթանին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն արտաքսել է երկրից:

Բացի այդ` Աբդուլ Համիդ Քայըհան Օսմանօղլուն պահանջում է վերաբացել Սբ Սոֆիայի տաճարը (Այասոֆիա) և այն վերածել մզկիթի: Ըստ նրա` այս քայլերն անհրաժեշտ են Թուրքիայի հետագա զարգացումն ապահովելու համար:

Աբդուլ Համիդ Քայըհան Օսմանօղլուն հայտարարել է նաև, թե մտադիր է քաղաքական գործունեություն ծավալել:

Մեկնաբանել