Գլոբալ առևտուրը կդանդաղի մինչև 30 տարվա նվազագույն ցուցանիշ. ԱՀԿ

2012թ. գլոբալ առևտրի աճը կազմել է ընդամենը 2%՝ պայմանավորված զարգացած երկրների տնտեսական ցածր աճով, ինչպես նաև Եվրոպայի պարտքային ճգնաժամով, ասվում է Առտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում: ԱՀԿ-ն 2013-ի գլոբալ առևտրի աճի կանխատեսումները նվազեցրել է մինչև 3,3%՝ 2012-ի սեպտեմբերի 4,5% կանխատեսման համեմատ: Թեև անգամ վերանայված կանախտեսումների դեպքում որոշակի աճող դինամիկա է ակնկալվում, այն զգալիորեն զիջում է վերջին 20 տարում առևտրի ծավալների տարեկան միջին աճին (5,3%, չհաշված վերջին ճգնաժամը՝ 6%): ԱՀԿ փորձագետները 2014-ի համար առևտրի աճի տեմպի մինչև 5% արագացում են կանախտեսում, որը, այնուհանդերձ կգերազանաի նախաճգնաժամային դանդաղման միտումը: Ըստ զեկույցի՝ այս տարի զարգացած երկրները արտահանումները և ներկրումները կավելացնեն 1,4%-ով, զարգացող երկրների արտահանումները կավելանան 5,3%-ով և ներկրումները՝ 5,9%-ով:

Կազմակերպության փորձագետները անգամ այսպիսի զուսպ աճի համար զգալի նվազեցնող ռիսկեր են կանախատեսում, որոնք, առաջին հերթին պայամանավորված են Եվրոպայում պարտքային ճգնաժամի խորացմամբ և ԱՄ0Ն ու Չինաստանի տնտեսության դանդաղմամբ: 2012-ի 4-րդ եռամսյակում ԵՄ երկրներում արդյունաբերական արտադրանքը կրճատվել է, և 2013-ի 1-ին եռամսյակում եվրոպական խոշոր տնտեսություններից աճ միայն Գերմանիան է արձանագրել: ԱՄՆ տնտեսական աճի հիմնական սպառնալիքը հնարավոր «հարկաբյուջետային ճեղքվածքն» է: Չինաստանն իր տնտեսությունը փորձում է վերափոխել ըստ ներքին պահանջարկի բավարարման, քանի որ զարգացած երկրներ Չինաստանի արտահանումները նվազում են:

«Զարգացած երկրների կարճաժամկետ աճի և ծախսերի առավել կոշտ սահմանափակումների միջև բալանսի ապահովման փորձերը դեռևզ զգալի արդյունքներ չեն ապահովում», -ասել է ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամին: Ըստ նրա՝ զարգացող տնտեսությունների՝ արտաքին պահանջարկից կախվածությունը նվազեցնելու հարցում արձանագրած առաջընթացը ևս զգալի չէ: ԱՀԿ-ն առևտրի աճի հիմնական խոչընդոտ համարում է պրոտեկցիոնիզմի ուժեղացումը: «Պրոտեկցիոնիզմի սպառնալիքը ներկայում ավելի մեծ է քան ճգնաժամից առաջ, քանի որ աճի արագացման բոլոր հիմնական գործիքներն արդեն օգտագործվել են, ընդ որում՝ անարդյունք», -նշել է Լամին՝ հավելելով, որ քանի դեռ տնտեսական աճը ցածր է, պրոտեկցիոնիզմի ճնշումը կշարունակի մեծանալ:

Մեկնաբանել