Շոտլանդիան՝ նոր Կիպրոս. Մեծ Բրիտանիայի ֆիննախ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը շոտլանդացիներին կոչ է հաշվի առնել ֆինանսական սեկտորի ռիսկերը՝ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու օգտին քվերակելիս, հաղորդում է բրիտանական Financial Times-ը: Լոնդոնում կարծում են, որ այս որոշումը Շոտլադիային ճգնաժամով է սպառնում՝ Կիպրոսում և Իսլանդիայում ստեղծված իրադրության համանմանությամբ, քանի որ երկրի բանկային համակարգի ծավալները նրա ՀՆԱ-ն գերազանցում է ավելի քան տասը անգամ: Ներկայում անկախության մասին լրջորեն մտածում է շոտլանդացիների միայն 30%-ը:

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության հաշվարկների համաձայն՝ նեկայում Շոտլանդիայի բանկային սեկտորը նրա տարեկան ՀՆԱ-ն գերազանցում ավելի քան 12,5 անգամ՝ 1254%: Կիպրոսում մինչ ավանդների հարկումը այս ցուցանիշը կազմել է 700%, և Մեծ Բրիտանիայում՝492%: Բանկային սեկտորի և ՀՆԱ-ի հարաբերակցության նման բարձր ցուցանիշները վկայում են, որ ճգնաժամի դեպքում բյուջեն չի կարողանա ավանդների ապահովագրման համակարգի համապատասխան երաշխիքներ տրամադրել: Չվերադարձման վտանգի տակ կհայտնվեն շոտալանդական երկու խոշոր բանկերի՝ Royal Bank of Scotland-ի և Bank of Scotland-ի ավանդները: Այս երկու բանկերը, ի տարբերություն բրիտանականների, ունեն սեփական արժույթը թողարկելու իրավունք (շոտլանդական ֆունտի նոմինալ արժեքը հավասար է Անգլիայի բանկի թղթադրամնեսրին): Այս բանկերի նկատմամբ վստահությունը ֆինանսական վերահսկողության համաբրիտանական համակարգի բացակայության պայմաններում զգալիորեն կնվազի, ինչը կհանգեցնի ներդումային ակտիվության նվազման և կապիտալի արտահոսքի:
Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեն տեղի կուենան 2014թ. նոյեմբերին: Ժամկետը սահմանվել է դեռ 2012թ. աշնանը: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի ամբողջկանության պահպանումը առաջնահերթ խնդիր էր համարել, իսկ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը այս որոշումը համարել էր կարևորագույնը վերջին մի քսնի հարյուրամյակում: Հարցաթերթիկներից հանվել էր Մեծ Բրիտանիայի կազմում առավել մեծ ինքնավարության մասին հարցը: Ներկայում Շոտլանդիան սեփական խորհդարանը և կառավարությունը, ինչպես նաև անկախ դատական համակարգն ունի: Նախնական հարցման տվյալները վկայում են, որ Շոտլանդիայի անկախության օգտին պատրաստ է քվեարկել բնակչության 30%-ը, դեմ՝ 60%-ը: Քվեարկության ժամանակ որոշիչ կարող է լինել նրանց ձայնը, որոնք այս պահի դրությամբ դեռ չեն կողմնորոշվել:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են նախապես ազդել հասարակական կարծիքի վրա, և ֆինանսների նսխարարության այս զեկույցը համանման երրորդ փաստաթուղթն է, որում Շոտլանդիան համեմատվում է 2008-ից ֆինանսական ճգնաժամում գտնվող Իսլանդիայի հետ, որին այդպես էլ չի հաջողվել հետ վերադարձնել ավանդատուների միջոցները՝ չնայած ապահովագրության համակարգի «զրոյացմանը»: Շոտլանդիայի կառավարության ֆինանսական քարտուղար Ջոն Սուինին հերքել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների ախարարության ներկայացրած տվյալները՝ դրանք հնացած և ոչ բավարար ծանարակշիռ անվանելով: Նա միաժամանակ իր աջակցությունն է հայտնել Եվրոպայում բանակային համակարգի բարեփոխուոմների անցկացմանը: Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարց, ամենայն հավանականոթյամբ, հանրաքվեի կդրվի 2017թ.:

Մեկնաբանել