Բաքվի Նասիմինյան շրջանային դատարանը մարտի 6-ին ևս երեք ամսով երկարացրել է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի նախագահ Անար Մամեդլիի նկատմամբ որպես խափանման նախնական միջոց սահմանված կալանքը, հաղորդում է contact.az-ը: Որոշումն ընդունվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագորոծությունների հետքաննչական վարչության միջնորդությամբ: Մամեդլիի փաստաբան Էլչին Սադիկովը կալանքի երկարացման որոշումը չհիմնավորված է համարում՝ պայմանավորված քաղաքական դրդապատճառներով: Նրա խոսքով՝ Մամեդլի նկատմամբ նախաքննություն չի իրականացվում, և նրան անազատության մեջ պահելու հիմքեր չկան:
Մամեդլիի պաշտպանությունը մտադիր է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Մամեդլին ձերբակալվել է 2013թ. դեկտեմբերի 16-ին:
Նրա գլխավորած կազմակերպությունն իրականացրել է 2013թ. հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների մոնիթորինգը, որի վերաբերյալ զեկույցը ընտրական գործըթնացի վերաբերյալ քննադատություն է պարունակել:
Մամեդլիի գլխավորած կենտրոնը Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի ադամ է, և Մամեդլին ընտրվել է հարթակի վարչության անդամ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 30 երկիր ներկայացնող ավելի քան 60 պատգամավոր նրա ձերբակալության առնչությամբ հանդես են եկել հռչակագրով:
Բացի այդ՝ ԵԽԽՎ-ն կոչ է արել Մամեդլիին ազատ արձակել նախքան դատավարությունը:
2013թ. դեկտեմբերի 23-ին վերաքննիչ դատարանը մերժել էր դեկտմեբրի 16-ին ընդունած եռամսյա կալանքի մասին որոշումը տնային կալանքով փոխարինելու բողոքը:
Մամեդլիի կալանքը տագնապալի ազդանշան է համարել Human Rights Watch-ը, քննադատությամբ էր հանդես եկել նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար (ԺՀՄԻԳ) Յանեշ Լինարչիչը, իրենց մտահոգությունն էին հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Մամեդլիին ազատ արձակման կոչով հանդես էր եկել նաև Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Դեկտեմբերի 23-ին Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Մամեդլիի ձերբակալության և եռամսյա կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին բողոքը: Դեկտեմբերի 25-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակությունըպահանջել է անհապաղ ազատ արձակել Մամեդլիին: