Բարեփոխումների նկատմամբ վստահության մակարդակը ցածր է. զեկույց

«Ապելլա ինստիտուտ» վերլուծական կազմակերպությունը Սահմանադրական իրազեկման ծրագրի շրջանակում հրապարակել է սահմանադրական բարեփոխումների մասին հայաստանյան առաջատար փորձագետների շրջանում անցկացրած հետազոտության արդյունքները: Հարցմանը մասնակցել է ոլորտի 22 փորձագետ: Հարցաշարը կազմվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում առաջ քաշված հիմնական հարցադրումների հիման վրա և ներառել է 18 հարց: Առաջնային տվյալները հավաքագրվել են 2014թ. ապրիլի կեսերից մինչև մայիսի վերջ ընկած ժամանակահատվածում:

Մարդու իրավունքներ

Փորձագետների մեծ մասը դրական է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության նկատառումներով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, հարցվածներից քչերն են ակնկալում, որ սահմանադրական փոփոխություններն ունեն մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու և դրանց իրականացման գործնական երաշխիքներ ապահովելու ներուժ: Ըստ հարցվածների՝ հայեցակարգում հստակ չեն ուրվագծվում այն եղանակները, որոնց միջոցով տեքստի փոփոխությունը կհանգեցնի մարդու հիմնարար իրավունքների պրակտիկայի բարելավման:

Կառավարման համակարգ

Հարցմանը մասնակցած փորձագետների շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ խորհրդարանական համակարգին հայեցակարգով նախատեսված անցումը ներկայում նպատակահարմար չէ: Չնայած կառավարման համակարգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների հանդեպ դիրքորոշումները տարբեր են՝ փորձագետների մեծ մասը կարծում է, որ պետության մեջ առկա խնդիրների ու սահմանադրականության ցածր մակարդակի պատճառը ուղղակիորեն պայմանավորված չէ կառավարման համակարգով: Խորհրդարանական համակարգին դեմ արտահայտվող մասնագետների մոտ հատկապես մտավախություն է առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանում դեռևս կայացած չէ կուսակցական համակարգը, իսկ խորհրդարանական համակարգին անցումը կարող է ավելի խթանել դոմինանտ կուսակցության կողմից իշխանության նկատմամբ մենաշնորհը: Թեև խորհրդարանական համակարգի կողմնակիցները մասամբ համակարծիք են հայեցակարգի հեղինակների հետ, որ այս կառավարման ձևի դեպքում կհաղթահարվի իշխանության գերանձնավորման խնդիրը, այսուամենայնիվ, կողմնակիցների մեծ մասը նաև զգուշացնում է, որ կառավարման նոր մոդելին սոսկ պայմանական անցումը առաջ քաշված խնդիրների լուծման երաշխիք չէ, եթե չի լուծվում դատական իշխանության անկախության, բարեփոխումների հասարակական պահանջի և լեգիտիմ ընտրությունների հարցը:

Ընտրությունների մեկտեղում

Կիսանախագահական համակարգի պահպանման դեպքում ՀՀ նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները միաժամանակ անցկացնելու առաջարկությանը դեմ է արտահայտվել հարցմանը մասնակցած փորձագետների գերակշռող մեծամասնությունը: Այս կապակցությամբ արտահայտած մտավախությունների շարքում առավել հաճախ հնչել է այն, որ անցումային ժողովրդավարություններում ընտրությունների մեկտեղումը հղի է իշխանության վերարտադրման համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ: Փորձագետների շրջանում առկա է, օրինակ, այն մտավախությունը, որ ընտրությունների համատեղումը կհանգեցնի նրան, որ իշխանությունները ավելի հեշտությամբ կոնսոլիդացնեն իրենց ֆինանսական, վարչական և այլ ռեսուրսները՝ մեկ ընտրությամբ իրենց վերարտադրությունն ապահովելու համար:

Ընտրական համակարգ

Ընտրական համակարգի բարեփոխումների կապակցությամբ հարցվածներից շատերը հատկապես կարևորում են ընտրությունների ավարտին ընտրողների ցուցակի հրապարակումը: Հարցված փորձագետների գերակշիռ մասը տեսնում է ընտրական համակարգի որոշ փոփոխությունների անհրաժեշտություն: Հարցվածները, սակայն, գտնում են, որ արդար ընտրությունների կազմակերպումը բնավ պայմանավորված չէ ընտրական համակարգով: Ընտրական համակարգի ոլորտում փորձագետների կողմից առաջարկվող փոփոխությունների շրջանակը մեծ չէ. հարցվածները հիմնականում կարևորում են ընտրությունների ավարտին ընտրողների ցուցակի հրապարակումը: Փորձագետների այլ առաջարկություններից է արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռելը:

***

Զեկույցի համաձայն՝ փորձագետների շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են: Հատկանշական է, սակայն, որ փորձագետները, որպես կանոն, դժվարացել են հիմնավորել, թե հատկապես ինչ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել, իսկ անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորել են ոչ թե գործող Սահմանադրության դրույթների անկատարությամբ, այլ դրանց կիրառման հիմնախնդիրներով: Փորձագետների մեծ մասը համարում է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը հատկապես պայմանավորված է դատական համակարգի անկախության երաշխիքների բացակայությամբ: Նման անհրաժեշտությունը հիմնավորում են նաև իշխանությունների տարանջատման և զսպման մեխանիզմների անարդյունավետությամբ:

Հարցված փորձագետներից շատերն ընդգծել են տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները գլխավորապես գտնվում են մարզպետների վերահսկողության տակ:

Փորձագետների մեծ մասը դրական է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության նկատառումներով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը: Այնուամենայնիվ, նրանցից քչերն են ակնկալում, որ սահմանադրական փոփոխությունները ունեն մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու և դրանց իրականացման գործնական երաշխիքներ ապահովելու ներուժ: Ըստ հարցվածների՝ հայեցակարգում հստակ չեն ուրվագծվում այն եղանակները, որոնց միջոցով տեքստի փոփոխությունը կհանգեցնի մարդու հիմնարար իրավունքների պրակտիկայի բարելավման:

Հարցմանը մասնակցած փորձագետների շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ խորհրդարանական համակարգին հայեցակարգով նախատեսված անցումը ներկայում նպատակահարմար չէ: Չնայած կառավարման համակարգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների հանդեպ դիրքորոշումները տարբեր են՝ փորձագետների մեծ մասը կարծում է, որ պետության մեջ առկա խնդիրների ու սահմանադրականության ցածր մակարդակի պատճառը ուղղակիորեն պայմանավորված չէ կառավարման համակարգով:

Խորհրդարանական համակարգին դեմ արտահայտվող մասնագետների մոտ հատկապես մտավախություն է առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանում դեռևս կայացած չէ կուսակցական համակարգը, իսկ խորհրդարանական համակարգին անցումը կարող է ավելի խթանել դոմինանտ կուսակցության կողմից իշխանության նկատմամբ մենաշնորհը: Թեև խորհրդարանական համակարգի կողմնակիցները մասամբ համակարծիք են հայեցակարգի հեղինակների հետ, որ կառավարման այս ձևի դեպքում կհաղթահարվի իշխանության գերանձնավորման խնդիրը, այդուամենայնիվ, կողմնակցիների մեծ մասը զգուշացնում է, որ կառավարման նոր մոդելին սոսկ պայմանական անցումը առաջ քաշված խնդիրների լուծման երաշխիք չէ, եթե չի լուծվում դատական իշխանության անկախության, բարեփոխումների հասարակական պահանջի և լեգիտիմ ընտրությունների հարցը:

Կիսանախագահական համակարգի պահպանման դեպքում ՀՀ նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները միաժամանակ անցկացնելու առաջարկությանը դեմ է արտահայտվել հարցմանը մասնակցած փորձագետների գերակշռող մեծամասնությունը: Այս կապակցությամբ արտահայտած մտավախությունների շարքում առավել հաճախ հնչել է այն, որ անցումային ժողովրդավարություններում ընտրությունների մեկտեղումը հղի է իշխանության վերարտադրման համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ: Փորձագետների շրջանում առկա է, օրինակ, այն մտավախությունը, որ ընտրությունների համատեղումը կհանգեցնի նրան, որ իշխանությունները ավելի հեշտությամբ կկոնսոլիդացնեն իրենց ֆինանսական, վարչական և այլ ռեսուրսները՝ մեկ ընտրությամբ իրենց վերարտադրությունն ապահովելու համար:

Ընտրական համակարգի բարեփոխումների կապակցությամբ հարցվածներից շատերը հատկապես կարևորում են ընտրությունների ավարտին ընտրողների ցուցակի հրապարակումը: Հարցված փորձագետների գերակշիռ մասը տեսնում է ընտրական համակարգի որոշ փոփոխությունների անհրաժեշտություն: Հարցվածները, սակայն, գտնում են, որ արդար ընտրությունների կազմակերպումը բնավ պայմանավորված չէ ընտրական համակարգով: Ընտրական համակարգի ոլորտում փորձագետների կողմից առաջարկվող փոփոխությունների շրջանակը մեծ չէ. հարցվածները հիմնականում կարևորում են ընտրությունների ավարտին ընտրողների ցուցակի հրապարակումը: Փորձագետների այլ առաջարկություններից է արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռելը:

2014թ. ապրիլի 10-ին հրապարակվել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Նույն օրը ՀՀ նախագահն ընդունել էր իրեն կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին և քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Հունիսի 24-ին որոշվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումները երկարաձգել առնվազն երեք ամսով:

Մեկնաբանել