Այսօր Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում մեկնարկում է 6-րդ տուրը։ Երկրպագուներին հետաքրքրում է, թե արդյոք Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կշարունակի իր գոլառատ խաղերի շարքը։ Բանն այն է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով զարմանալի արդյունավետությամբ։
«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը, ում թիմի հետ խաղալու է մադրիդյան ակումբը, հույս է հայտնել, որ Ռոնալդուն կհիվանդանա և չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։
«Եթե այսօր «Վիլյառեալը» հաղթի «արքայական ակումբին», ապա դա իսկական սենսացիա կլինի։ Չէ որ «Ռեալի» բյուջեն մեր բյուջեն գերազանցում է 10 անգամ։ Այդ թիմում գերազանց ֆուտբոլիստներ են խաղում։ Ամեն ինչ հնարավոր է, եթե օրդ հաջող է դասավորվում, իսկ մրցակցինը՝ ոչ, այդ դեպքում հաղթանակը հնարավոր է։ Իհարկե, թիմիս համար վատ չէր լինի, եթե Ռոնալդուն անգինա հիվանդանար և չկարողանար դուրս գար խաղադաշտ», – ասել է Տորալը Այս մասին հաղորդում է իսպանական AS կայքը։
Տեղեկացնենք, որ «Վիլյառեալ» – «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 18։00-ին։