Արթուր Աբրահամը պաշտպանում է չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս գիշեր պարտության մատնեց բրիտանացի Փոլ Սմիթին և երկրորդ անգամ պաշտպանեց WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մարտը տևեց 12 ռաունդ: Թեև Արթուրին չհաջողվեց նոկաուտի ենթարկել մրցակցին, նա բոլոր ռաունդներում բացահայտ առավելություն ուներ, և մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին (117-111, 117-111, 119-109):

Մեկնաբանել