Արոնյան – Գելֆանդ՝ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 1-ին տուրում

_MG_1777

Երեկ Մոսկվայի Novotel հյուրանոցում կայացել է Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Գերմրցաշարը կազմակերպել է ՌԴ շախմատի ֆեդերացիան, գլխավոր հովանավորը «Տաշիր» ընկերությունն է, կազմկոմիտեի ղեկավարը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Բացման արարողության ժամանակ կայացել է նաև վիճակահանությունը, համաձայն որի Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին տուրում սպիտակ խաղաքարերով կմրցի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

1-ին տուրի զույգերը.

Դին Լիրեն (Չինաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Պետեր Լեկո (Հունգարիա) – Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան)

Լևոն Արոնյան (Հայաստան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան):

Նշենք, որ առաջին տեղը զբաղեցրած գրոսմայստերը կպարգևատրվի 25 հազար եվրոյով:

Մեկնաբանել