Ֆրանկոֆոն երկրներն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբին

OSCE co-chairsՖրանկոֆոն երկրներն իրենց աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Այդ մասին Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է Դաքարում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովն ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ամրագրված է բանաձևում։

Մեկնաբանել