Ազգային ժողովի պատգամավորները պատասխանում են լրագրողների հարցերին:
Պատգամավորներն արտահերթ ընտրությունների մասին
Post navigation
Posted in:
Ազգային ժողովի պատգամավորները պատասխանում են լրագրողների հարցերին:
Կառավարությունում ապրիլի 29-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմից: «Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,- գրում է գործակալությունը։ Հանդիպումից հետո կիրանցիները լրագրողների հետ չեն շփվել, միայն ասել են՝ ամեն ինչ նույնն է մնում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, ասել է․ «Մենք կապ ենք հաստատել հանդիպման մասնակիցների հետ, իրենք շատ […]
Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է 35 սահմանային սյուն, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:
Օրերս նշվեց հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակը։ Նշվեց լուռ, առանց մասշտաբային միջոցառումների, հիմնականում սոցիալական ցանցերի տարածքում ու Գյումրու հուշատուն-թանգարանում։ Բանաստեղծի նույն՝ 110-ամյակը կնշվի նաև հաջորդ տարի՝ 2025-ին։ Բանն այն է, որ մինչ օրս վիճելի է՝ 1914-ի՞ն է ծնվել նա, թե՝ 1915-ին։ Այս հարցականը պատճառ է դարձել, որ Շիրազը գրի՝ Հայը ծննդյան լոկ մի օր չունի։ Մասնագետները պնդում են, որ Օնիկ Կարապետյանը, նույն ինքը՝ Հովհաննես Շիրազը, իրականում ծնվել է հայոց մեծ ողբերգության տարում՝ 1915 թվականին, պարզապես, որպեսզի կարողանա աշխատանքի մտնել Լենինականի տեքստիլ գործարանում, քույրը եղբոր տարիքը մեկ տարով մեծացված կեղծ անձնագիր է ձեռք բերել։ Իմ մտապատկերում Շիրազ ազգանունով երկու […]
2024-ի ապրիլի 27, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, Նիկոլ Փաշինյան․ «Երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենք ենթարկում»։ 2019-ի օգոստոսի 5, Ստեփանակերտ, Նիկոլ Փաշինյան․ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եզրակացություն՝ Նիկոլ Փաշինյանը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենթարկեց 2019-ի օգոստոսի 5-ին։ Earth՝ երկիր, Google Earth` «Գուգլ երկիր» հավելվածի որոնման վանդակում թե ծանոթ անունը հավաքես, կտեսնես պապիդ տան վերանորոգված տանիքը․․․ եթե նույնիսկ տանիքը լուծարված է։ Պապս վերևից իր տան տանիքը չի տեսել, եթե նույնիսկ պետք էր լինում տանիքի […]
Ապրիլի 29-ին նորաստեղծ «Դիվանագետների համահայկական խորհուրդ» կազմակերպությունը կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել Երևանում։ Քննարկմանը «Արցախյան հիմնահարց․ նոր ռազմավարություն ստեղծված իրավիճակում» զեկույցով հանդես եկավ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը։
Կադաստրի թուղթը ձեռքին, վախը՝ սրտում․ Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը անորոշության մեջ սպասում է գյուղի միջով իրականացվող սահմանազատմանը, որի հետևանքով նրա տունը կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ Ամուսնալուծված կինը վագոնից քարե տուն է ստեղծել, այգի մշակել ու երկու տասնամյակ է՝ ապրում է այստեղ։ Սակայն, ըստ քարտեզների ու պաշտոնյաների բանավոր խոսքի, սա ադրբեջանական Խեյրիմլի գյուղի տարածքն է։ Տիկին Խանումին որևէ մեկը փոխհատուցման մասին չի ասել։ Նա կիրանցիների հետ պայքարում է, որ սահմանազատումը չիրականացվի նման անարդար ձևով։ Այս դեպքում ադրբեջանական նախկին գյուղի տարածքների հաշվին տրամադրվելու են հայկական գյուղի տները, կամուրջն ու գերեզմանի մի հատված։