Ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա Երևանում։ Նա նկար է տեղադրել և այս մասին գրառում արել Ֆեյսբուքի իր էջում․
«Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։
Անցյալ ամիս Ռուսաստանի Արմավիր քաղաքում Պետդումայի պատգամավորներից մեկը ներկել էր հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը։
Շահեն Հարությունյանի արարքը սոցցանցերում բուռն քննադատության է արժանանում։