Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Թրամփի իմփիչմենթի օգտին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթին` երկու հոդվածներով ՝ «լիազորությունների չարաշահում» և «Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում»: Թրամփը երրորդ նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ, որին իմփիչմենթ է հայտարարվել Ներկայացուցիչների պալատի կողմից: Կշարունակի՞ արդյոք Թրամփը կատարել իր պարտականությունները, այժմ պետք է Սենատը որոշի 2020-ի հունվարին:

Արդյունքները բաժանվել են կուսակցական հատկանիշով. Պալատի մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է իմփիչմենթի օգտին, հանրապետականները դեմ են եղել։ Իմփիչմենթի առաջին հոդվածով (լիազորությունների գերազանցում) կողմ է քվեարկել 230 մարդ, այդ թվում ՝ մեկ անկախ պատգամավոր, դեմ ՝ 197-ը, այդ թվում՝ երկու դեմոկրատ։ Մեկ հոգի ձեռնպահ է մնացել՝ դեմոկրատական կուսակցության՝ ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Թուլսի Գաբբարդը։

Երկրորդ հոդվածին՝ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելը, կողմ է եղել 229 պատգամավոր, այդ թվում՝ մեկ անկախ կոնգրեսական, դեմ է եղել 198-ը, այդ թվում ՝ երեք դեմոկրատ, մեկ պատգամավոր կրկին ձեռնպահ է մնացել։

Այժմ գործի քննությամբ կզբաղվի Սենատը, որը պետք է դատական գործընթաց անցկացնի Թրամփի նկատմամբ։ Ընդ որում, Կոնգրեսի վերին պալատում հանրապետական մեծամասնությունը չի պատրաստվում իմփիչմենթ հայտնել Թրամփին։

Ինքը՝ ԱՄՆ նախագահը, Կոնգրեսում դեմոկրատների նախաձեռնած իմփիչմենտի ընթացակարգը համարել է նրանց քաղաքական ինքնասպանություն։

Սպիտակ տանը հայտարարել են, որ իմփիչմենտի ընթացակարգի շրջանակներում Թրամփը պատրաստ է հաջորդ քայլերին և վստահ է, որ լիովին կարդարացվի Սենատում:

Ինչում են մեղադրում Թրամփին

Դեմոկրատները պնդում են, որ ԱՄՆ-ի նախագահը ձգձգել է Կոնգրեսի հավանությանն արժանացած ռազմական օգնությունն Ուկրաինային՝ փոխարենը նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջելով հետաքննության տեսքով ծառայություններ իր հակառակորդ Ջո Բայդենի դեմ:

Թրամփի հակառակորդները կարծում են, որ դրանով նա խախտել է Սահմանադրությունը և վերազանցել իր լիազորությունները։ Հանրապետականները դրա հետ համաձայն չեն:

Նախագահ Թրամփը իմփիչմենտի փորձն անվանում է «վհուկների որս» և հայտարարում է, որ ոչ մի անօրինական բան չի արել, այլ միայն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է պայքարել կոռուպցիայի դեմ:

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել