Կյանքը ժեստերի լեզվով

Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող 3 187 անձ կա։ Նրանցից ոմանք դպրոց չեն գնացել, ոմանք էլ ուսանել են ընդհանուր հանրակրթական դպրոցներում։ Երկար տարիներ է՝ Երևանում գործում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր։ Դպրոցում սովորում է 112 աշակերտ։ Նրանք գրել-կարդալ են սովորում, խոսում ժեստերի լեզվով։ Սակայն լսողության խնդիրներ ունեցող երեխաների խնդիրներն առավելապես սկսվում են դպրոցից հետո, երբ անհրաժեշտ է լինում կա՛մ ուսումը շարունակել, կա՛մ աշխատել, կա՛մ էլ պարզապես ապրել։

Մեկնաբանել