Վերջին օրերին կրկին լայն քննարկման առարկա է Հայաստանում աղքատության խնդիրը։ Հունվարի 15-ին Անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ կառավարությունը փորձելու է հանել աղքատությունը մարդկանց գլուխներից։
ՍիվիլՆեթը Երևանի փողոցներում փորձել է քաղաքացիներից ճշտել՝ ինչ է պետք անել աղքատությունը հաղթահարելու համար։