«Մոռացված հեքիաթ»․ ծերերի վերադարձը մանկություն

Տարմանի թատերախումբը ստեղծվել է 2019-ին՝ Թումանյանի 150-ամյակի առթիվ՝ Նորքի տուն-ինտերնատի և Թումանյանի թանգարանի համատեղ ջանքերով։ Թատերախմբի դերասանները Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն են։ Նրանք մեկ ներկայացմամբ մարմնավորում են Թումանյանի հայտնի հեքիաթների տարբեր հերոսների։ «Մոռացված հեքիաթ» ներկայացումը գեղեցիկ գաղափար ունի․ տարեցները երեխաների նման հեքիաթներ են սիրում, բայց տարիների ընթացքում թերևս մոռանում են դրանք։ Այս ներկայացումը վերադարձ է դեպի մանկություն։

Մեկնաբանել