Ռուբլու արժեզրկումը և Հայաստանը. զրույց տնտեսագետի հետ

Նավթի գնանկումով պայմանավորված՝ ռուսական ռուբլին սրընթաց արժեզրկվում է։ Դա որոշակի ժամանակային լագով կարող է ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ դա կլինի ոչ միանգամից ու ոչ շատ մեծ չափով: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Միքայելյանը քիչ հավանական է համարում 2014-ի սցենարի կրկնությունը Հայաստանում, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, քանի որ, ըստ նրա, արժութային ու ֆինանսական իրավիճակը Հայաստանում այժմ ավելի կայուն է:

Մեկնաբանել