Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պատմում է խախտումների մասին
Խախտումները Վանաձորի Բազում թաղամասում
Posted in:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պատմում է խախտումների մասին
Օրերս նշվեց հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակը։ Նշվեց լուռ, առանց մասշտաբային միջոցառումների, հիմնականում սոցիալական ցանցերի տարածքում ու Գյումրու հուշատուն-թանգարանում։ Բանաստեղծի նույն՝ 110-ամյակը կնշվի նաև հաջորդ տարի՝ 2025-ին։ Բանն այն է, որ մինչ օրս վիճելի է՝ 1914-ի՞ն է ծնվել նա, թե՝ 1915-ին։ Այս հարցականը պատճառ է դարձել, որ Շիրազը գրի՝ Հայը ծննդյան լոկ մի օր չունի։ Մասնագետները պնդում են, որ Օնիկ Կարապետյանը, նույն ինքը՝ Հովհաննես Շիրազը, իրականում ծնվել է հայոց մեծ ողբերգության տարում՝ 1915 թվականին, պարզապես, որպեսզի կարողանա աշխատանքի մտնել Լենինականի տեքստիլ գործարանում, քույրը եղբոր տարիքը մեկ տարով մեծացված կեղծ անձնագիր է ձեռք բերել։ Իմ մտապատկերում Շիրազ ազգանունով երկու […]
2024-ի ապրիլի 27, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, Նիկոլ Փաշինյան․ «Երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենք ենթարկում»։ 2019-ի օգոստոսի 5, Ստեփանակերտ, Նիկոլ Փաշինյան․ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եզրակացություն՝ Նիկոլ Փաշինյանը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենթարկեց 2019-ի օգոստոսի 5-ին։ Earth՝ երկիր, Google Earth` «Գուգլ երկիր» հավելվածի որոնման վանդակում թե ծանոթ անունը հավաքես, կտեսնես պապիդ տան վերանորոգված տանիքը․․․ եթե նույնիսկ տանիքը լուծարված է։ Պապս վերևից իր տան տանիքը չի տեսել, եթե նույնիսկ պետք էր լինում տանիքի […]
Ապրիլի 29-ին նորաստեղծ «Դիվանագետների համահայկական խորհուրդ» կազմակերպությունը կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել Երևանում։ Քննարկմանը «Արցախյան հիմնահարց․ նոր ռազմավարություն ստեղծված իրավիճակում» զեկույցով հանդես եկավ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը։
Կադաստրի թուղթը ձեռքին, վախը՝ սրտում․ Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը անորոշության մեջ սպասում է գյուղի միջով իրականացվող սահմանազատմանը, որի հետևանքով նրա տունը կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ Ամուսնալուծված կինը վագոնից քարե տուն է ստեղծել, այգի մշակել ու երկու տասնամյակ է՝ ապրում է այստեղ։ Սակայն, ըստ քարտեզների ու պաշտոնյաների բանավոր խոսքի, սա ադրբեջանական Խեյրիմլի գյուղի տարածքն է։ Տիկին Խանումին որևէ մեկը փոխհատուցման մասին չի ասել։ Նա կիրանցիների հետ պայքարում է, որ սահմանազատումը չիրականացվի նման անարդար ձևով։ Այս դեպքում ադրբեջանական նախկին գյուղի տարածքների հաշվին տրամադրվելու են հայկական գյուղի տները, կամուրջն ու գերեզմանի մի հատված։
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծվել։ Շուրջ մեկ շաբաթ ճանապարհը փակած քաղաքացիները Կիրանցի կամուրջի հատվածում նկատել էին դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնում, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են: Լրատվամիջոցներից մեկը նկարել էր առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած անձին՝ հարց բարձրացնելով, թե ով է նա։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում կատարեց համացանցում։ Pimeyes.com հավելվածը, […]
Հայաստանում կորոնավիրուսի համար հատկացված միջոցների հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործը «կենտրոնացել է մի շարք անձանց բանկային փոխանցումների, դրանց հետագծելիության վրա»։ Ապրիլի 29-ին խորհրդարանում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Այս գործի մի դրվագը, որը ներառում է առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի նկատմամբ մեղադրանքը, անցած շաբաթ ուղարկվել է դատարան։ Ըստ գործի այդ դրվագի՝ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ, նաև կազմվել էին 829 հիվանդանոցային կեղծ պատմագրեր։ Վարդապետյանի խոսքով՝ քրեական գործի այս դրվագն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, գործի մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։ Վարդապետյանը նշում է՝ «կան նաև տվյալներ այն անձանց մասով, ովքեր այս կամ այն կերպ հանդիսանում են բանկային […]
Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցում է «Սպուտնիկի» ղազախական ծառայությունը։ «Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում։ Եթե կողմերը խաղաղության հասնեն, և դա ստորագրվի մեզ մոտ, դրական ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Սմադիյարովը: *** Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է […]