Ճապոնիայի տնտեսությունն աճել է 4,1%

Ճապոնիայի տնտեսական աճի ցուցանիշը գերազանցել է փորձագետների կանխատեսումները, հաղորդում է Bloomberg-ը։ Ընդ որում՝ ճապոնական տնտեսական աճի տեմպերը գերազանցել են ԱՄՆ-ի և Եվրամիության համապատասխան ցուցանիշները։

Փորձագետները Ճապոնիայի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը պայմանավորում են երկրաշարժերից և ցունամիներից հետո տուժած շրջանների վերականգնմանն ուղղված ծախսերով, ուստի չեն բացառում տնտեսության աճի տեմպերի հետագա դանդաղումը։

Մեկնաբանել