Արայիկ Հարությունյանը հունվարի 18-ին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ քայլեր են ձեռնարկվելու երկրից հնարավոր արտահոսքը կանխելու համար, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտելու է այդ կազմակերպությունների ու տնտեսվարողների կողմից արտերկրում գույք ձեռք բերելու հնարավոր դեպքերը։
«Տվյալ ընկերությունների նկատմամբ լինելու ենք շատ խիստ և չենք հանդուրժելու, որ մարդիկ փող վաստակեն, պոկեն ու գնան այստեղից։ Հետևից գնալու ենք»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
Վերջին ամիսներին Արցախում լուրեր են տարածվում, որ մի շարք գործարարներ իրենց կապիտալը տեղափոխում են արտերկիր, մասնավորապես, Ռուսաստանի հարավ։