Առաջարկվում է զինծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին

Ազգային ժողովը ապրիլի 12-ին երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որն առնչվում էր զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծով իշխանական պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին։

«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է զոհված զինծառայողների հարազատներին ոչ թե ազատելու հնարավորություն տալ, այլ պաշտպանության նախարարի հրամանաններով նրանց ծառայության տանել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներ։

«Ես առաջարկին դեմ եմ եղել, ինքնին նպատակը սոցիալական է. մենք պարտադիր զինվորական ծառայությունից այս անձանց ազատում ենք, որ նրանք իրենց ընտանիքի խնդիրները մեղմեն»,- ասաց Հայկ Սարգսյանը։

«Հայաստան» խմբակցությունն էլ առաջարկում է նշված անձանց տանել ծառայության վեց ամիս ժամկետով, ինչին նախագծի համահեղինակը ևս դեմ է եղել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել