ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի ներկայացուցիչները այցելել են Գորիս համայնքի Որոտան բնակավայր՝ տեղում տեսնելու և գնահատելու իրականացված աշխատանքները: Ծրագրի աջակցությամբ և տեղական իշխանության հետ համատեղ ջանքերով սահամանամերձ Որոտանում իրականացվել են սոցիալական և տնտեսական բնույթի նախաձեռնություններ․ տեղահանված և տեղի կարիքավոր բնակիչների համար վերակառուցված բազմաբնակարան շենքի տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, նաև կառուցվել է մանկական խաղահրապարակ։
Մեղվապահությունից՝ արևային վահանակներ ու խաղահրապարակ․ Որոտանն ավելի կայուն է դառնում
-
Էրդողանը մեղմում է քաղաքականությունը երկրի ներսում․ Ռոբեր Քոփթաշ
Թուրքիան դադարեցրեց Իսրայելի հետ առևտրային կապերը՝ հիմնականում հետընտրական գործընթացով պայմանավորված, նշում է հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, սակայն, որ ադրբեջանական նավթամթերքը Թուրքիայի տարածքով շարունակում է գնալ Իսրայել, որն անուշադրության է մատնվում Թուրքիայում։ Քոփթաշն անդրադառնում է Սահմանադրության փոփոխությունների հնարավորությանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է՝ Էրդողանը Թուրքիան վերադարձնի խորհրդարանական կառավարման։
-
Էրդողանը մեղմում է քաղաքականությունը երկրի ներսում․ Ռոբեր Քոփթաշ
Թուրքիան դադարեցրեց Իսրայելի հետ առևտրային կապերը՝ հիմնականում հետընտրական գործընթացով պայմանավորված, նշում է հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, սակայն, որ ադրբեջանական նավթամթերքը Թուրքիայի տարածքով շարունակում է գնալ Իսրայել, որն անուշադրության է մատնվում Թուրքիայում։ Քոփթաշն անդրադառնում է Սահմանադրության փոփոխությունների հնարավորությանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է՝ Էրդողանը Թուրքիան վերադարձնի խորհրդարանական կառավարման։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ Ի՞նչ ուղերձ հղեց Թուրքիայի իշխանությունը՝ ազատելով Դինքին սպանած Սամասթին «Միջանցքի» հարցը Թուրքիայի համար շատ կարևոր է Էրդողանի կառավարությունը միջամտում է պոլսահայերի գործերին Էրդողանը շահում է արտաքին քաղաքական […]
-
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Հոդվածը գործընկերային բովանդակություն է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդիականացնում են մարզերում համատեղ կառուցած ենթակառուցվածքները: Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում արտաքին լուսավորության համակարգի կառավարումն իրականացվում է և´ ավտոմատ, և´ հեռավար կառավարմամբ: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, լույսերի միացման կարգավորումն իրականացվում է առավել ճկուն սկզբունքով. բնական լույսին արձագանքող ֆոտոռելեով և բջջային հեռախոսով: Կառավարման այդ մեխանիզմը նպաստում է էներգախնայողության բարձրացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում, ընդամենը մեկ զանգով կամ կարճ հաղորդագրությամբ՝ սահմանված ժամանակացույցին միջամտելու հնարավորությանը: «Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները: Արդիականացումը մեզ համար նորություն էր, օգտագործվեցին նոր տեխնոլոգիաներ: Այժմ, բացի համակարգի […]
-
Պետական դավաճանության հոդվածով քանի՞ դատապարտված կա․ Փաշինյանի ասուլիսի հետքերով
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 2020-ից հետո պետական դավաճանության հոդվածով հարուցված գործերին։ «2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով, տասնյակներ ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»,- պնդում արեց նա։ Լրագրողը վարչապետին հարց ուղղեց, թե ինչպես է ստացվում, որ քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է դավաճանների, գործակալների մասին, որոնք գործում են ՀՀ շահերի դեմ, սակայն իրավապահ համակարգը դրանց հիման վրա վարույթներ չի նախաձեռնում՝ դրանք որակելով քաղաքական հայտարարություններ։ Պետական դավաճանության հոդվածով վարույթները՝ 2020-ից ի վեր Դատախազությունից ստացված տվյալների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում […]
-
ԱՄՆ դեսպանի այցը Շուշի ու Փաշինյանի դավադրապաշտական թեզերը
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշի բնակավայրերի բնակիչների մտահոգությունները։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցին Շուշի։
-
Ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից․ Կիրիլ Կրիվոշեևի
Մոսկվայի Կարնեգի կենտրոնում հրապարակվել է Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հոդվածը ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Նոր բարեկամության գինը․ ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը մշտական հիշեցում էր, որ Ռուսաստանը, չնայած զորակազմին, դադարել է կարգավորման գործընթացում որևէ դեր ունենալ։ Իսկ այժմ զորքի դուրսբերումը կարելի է համարել նեղացածի ժեստ․ Արևմուտքին ծախված Փաշինյանը չգնահատեց Մոսկվայի հոգատարությունը, և հիմա թող ինքն էլ գլուխ հանի հետևանքներից։ Ադրբեջանին հաջողվեց անել այն, ինչը հետխորհրդային երկրներում դեռ ոչ վաղ անցյալում անհնար էր թվում։ Բաքուն ոչ միայն հասավ […]
-
Պեսկովը խոսել է ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացումն այդ միավորման շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին հարցին։ «Ընդհանուր առմամբ ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Մասնակից երկրները դա գիտեն։ Եվ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ նկատելի է»,- ասել Է Պեսկովը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015-ի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
-
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում նախատեսված
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ալմաթիում նախատեսված հանդիպումը: Այս մասին մայիսի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,- նշել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այսօր էլ ՌԴ ղեկավարը հանդիպելու է Հայաստանի վարչապետի հետ։ «Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը այս բանակցությունների օրակարգում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։