Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 7-ի

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի, այս պահի դրությամբ ունենք 7 զոհ, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Նրանցից մեկը ՌԴ քաղաքացի է, հինգը՝ Իրանի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 12-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Մեկնաբանել