Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է հայտարարությունում։

Մինչ Հայաստան ժամանելը, Ֆիլիպ Ռիքերն այցելել էր Ադրբեջան և Վրաստան։ ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը հանդիպմներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Մեկնաբանել