Մհեր Գրիգորյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում են Հայաստանի կառավարությունից

Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Ըստ հաղորդագրության՝ Գրիգորյանն ու Կասպրչիկը քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

***

Մհեր Գրիգորյանը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբում Հայաստանում համանախագահն է։ Նա նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ հանձնաժողովի նախագահն է։

Մեկնաբանել