Զինծառայող է վիրավորվել

Հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զորամասերից մեկի զինծառայողը, հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,- տեղեկացրել է նա։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Մեկնաբանել