ՊԵԿ-ում տեղյակ չեն` ով է բանանի արկղերում թաքցված կոկաինի գնորդը

Հայաստանի պետեկամուտների կոմիտում տեղյակ չեն, թե ով է բանանի արկղերում թաքցված 2,7 տոննա կոկաինի պատվիրատուն։

«Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են գնորդները եղել»,- Aysor.am-ին ասել են ՊԵԿ-ից։

Ավելի վաղ իտալական ANSA գործակալությունը փոխանցել էր, որ Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որը պետք է Վրաստանի Բաթումի նավահանգստով տեղափոխվեր Հայաստան։ Նշվում է, թմրանյութը թաքցվել էր Էկվադորից Իտալիա ուղարկված բանանի արկղերում։

Մեկնաբանել