Եվրոպա լիգայի գավաթակիր Մադրիդի «Ատլետիկոն»Մոնակոյի «Լուի II» մարզադաշտում 4:1 հաշվով ջախջախեց Չեմպիոնների լիգայի չեմպիոն «Չելսիին» և նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթը:
Ամբողջ հանդիպումն անցավ մադրիդցիների կատարյալ առավելությամբ, իսկ «Ատլետիկոյի» առաջատար Ռադամել Ֆալկաոնպարզապես անկրկնելի էր: Արդեն 7-րդ րոպեին կոլումբիացին առաջ մղեց իր թիմին: 19-րդ րոպեին նույն Ֆալկաոն հաշիվը դարձրեց 2:0, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռադամելը հեթ-տրիկ ձևակերպեց:
Թեև ընդմիջումից հետո Դիեգո Սիմեոնեի սաները թուլացրին ճնշումը մրցակցի պաշտպանության վրա, այդուհանդերձ, նրանց առավելությունը կրկին ակնհայտ էր: 61-րդ րոպեին Միրանդան հաշիվը դարձրեց 4:0: Եվ միայն 75-րդ րոպեին «ազնվականներին» հաջողվեց խփել հեղինակության գոլը, աչքի ընկավ Գարի Քեյհիլը: «Ատլետիկոն» 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ և արժանիորեն նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթը:
Մարզական գործընկեր SportArmenia.com
http://www.dailymotion.com/video/xt6ulq_yyyyy-yyyyyyyy-yyyy_sport