Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-18-ին կայցելի Սաուդյան Արաբիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

2023-ի նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

«Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ: Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ»,- տեղեկացնում է Բադալյանը։

Մեկնաբանել