Բորուսիան հաղթում է Ռեալին ու գլխավորում «մահվան» խումբը. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին» ու վաստակած 7 միավորով գլխավորեց D խումբը: Գերմանիայի չեմպիոնները պարզապես ֆանտաստիկ խաղ ցուցադրին ու արժանի հաղթանակ տարան: «Բորուսիայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոբերտ Լևանդովսկին ու Մարսել Շմելցերը: «Արքայական» ակումբի կազմում աչքի ընկավ թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն:

Նշենք, որ հանդիպումը շատ հետաքրքիր ստացվեց ու հատկապես 2-րդ խաղակեսն անցավ երկուստեք սուր գրոհներով: Այդուհանդերձ, տանտերերն ավելի շատ ու ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ գոլ խփեցին:

Այս խմբի մյուս խաղում անակնկալ գրանցվեց. Ամստերդամի «Այաքսը» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու մրցաշարային աղյուսակում շրջանցեց վերջինիս:

Այժմ «մահվան» խումբը գլխավորում է «Բորուսիան» (7 մ.), երկրորդ տեղում «Ռեալն» է՝ 6 միավոր, «Այաքսը» 3 միավոր ունի, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 1:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://www.dailymotion.com/video/xul20k_d-2-1-r-footyroom-com_animals

Մեկնաբանել