Հիդինկ. Հաճելի է, որ Լիվերպուլը հիմնական կազմով էր հանդես գալիս

«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկն իր տպավորություններով է կիսվել է Եվրոպա լիգայի խմբային փուլում «Լիվերպուլի» հետ հանդիպումից։

«Ցավալի պարտություն էր՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկար ժամանակ է, ինչ չէինք պարտվում։ Առաջին 20 րոպեներին մեր գործողություններում վստահության պակաս կար։ Հետո հավաքվեցինք, ավելի հավասարակշռված սկսեցինք գործել։ Սակայն, ցավոք, 2-րդ կեսում պաշտպանների անհամաձայնության պատճառով գոլ ընդունեցինք սեփական դարպասը։

Դրանից հետո ստիպված էինք ռիսկի գնալ, խաղադաշտ մտցնել ևս մեկ հարձակվողի։ Սակայն մեր գրոհները հաջողությամբ չավարտվեցին։ Նշեմ, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում «Լիվերպուլն» առաջին անգամ հանդես էր գալիս իր հիմնական կազմով։ Դե ինչ, դա հաճելի է։ Հաճելի է, որ «Լիվերպուլը» հարգում է մեզ», – Հիդինկի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել