Հովիկ Աբրահամյանը կողմ է նախագահական ընտրություններից հետո Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը

Ազգային ժողովի նիստին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե հաստատում է արդյոք նա այսօր առավոտյան ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոստումը նախագահական ընտրություններից հետո Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով կազմելու մասին:

Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց Դավիթ Հարությունյանին, որը հիշեցրեց, որ իրենք համաձայն են հանձնաժողով ստեղծելու օրինագծին կողմ քվեարկելուն` այն քաղաքական որակումներից խմբագրելու և նախօրոք հնչեցված մյուս պայմանները կատարելու դեպքում: Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, մեծամասնության անունից հայտարարեց, որ իրենք դեմ չեն նախագահական ընտրություններից հետո հանձնաժողովի ստեղծմանը:

Արձագանքելով ԱԺ նախագահի պատասխանին` Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք սա ընկալում են որպես մեծամասնության տված հստակ երաշխիք, և եթե լինեն հայտարարություններ, որոնք կհակասեն այս խոստման բովանդակությանը, իրենք՝ օգտագործելով ԱԺ կանոնակարգ օրենքով իրենց տրվող հնարավորությունը, կպահանջեն արտահերթ նիստի գումարում:

Մեկնաբանել