Լևոն Արոնյանը պարտվում է Մագնուս Կարլսենին. London Chess Classic

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շարունակվում է London Chess Classic հեղինակավոր մրցաշարը: Երկրորդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենից և դեռևս իր ակտիվում միավորներ չունի:

Կարլսենից 59 քայլ պահանջվեց Արոնյանին հաղթելու համար: Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնը սպիտակներով զիջել է ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու նակամուրային:

2-րդ տուրի մյուս պարտիաները` Հիկարու Նակամուրա – Վլադիմիր Կրամնիկ, Յուդիթ Պոլգար – Գոուին Ջոնս, Վիշվանաթհան Անանդ – Լյուկ Մքշեյն, դեռ չեն ավարտվել:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել