Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում հաստատեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի մասին դիմումը:
Գիզիրյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմումը վարչապետին ներկայացրել էր փետրվարի 22-ին:
Հատկանշական է, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում ստացել էր ընդամենը 3033 ձայն, և մարզում հաղթանակ էր տարել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ընտրությունների ավարտից հետո թերթերից մեկի հետ զրույցում Գիզիրյանը ՀՀ գործող նախագահի պարտությունը մեկնաբանել էր այսպես. «Ընտրախախտումներ որ լինեին մեր մարզում, դե կկրեինք հենա, ի՞նչ ընտրախախտումների մասին է խոսքը»: