Փակ է Սելիմի լեռնանցքը, լեռներում սաստիկ բուք է սպասվում

Այս գիշեր և օրվա ընթացքում հանրապետության տարածքում կպահպանվի ամպամածությունը, կրկին ողջ օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ. լեռներում` ձյուն, հովիտներում` թաց ձյուն և անձրև. տեղեկանում ենք meteo-tv.am-ից: Հանրապետության հարավային կեսում սպասվում են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը մարտի 1-ին ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 10-15մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում սաստիկ բուք, մառախուղ և շատ ցածր տեսանելիություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվյալներով՝ փետրվարի 28-ի ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Մեկնաբանել