Շորժայի մոտ՝ Սևանա լճից 3 կմ հեռավորության վրա, պատրաստվում են շահագործել քրոմիտների հանքավայր: Քրոմիտները պատկանում են առաջին կարգի վտանգավոր մետաղների թվին:
Սևանի ափին` քրոմիտների հանք
Post navigation
Posted in:
Շորժայի մոտ՝ Սևանա լճից 3 կմ հեռավորության վրա, պատրաստվում են շահագործել քրոմիտների հանքավայր: Քրոմիտները պատկանում են առաջին կարգի վտանգավոր մետաղների թվին:
Կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարակումները: «Այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր Գեղարքունիքի մարզում գտնվող որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին խոստում է տրվել, ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել են ՀՀ կառավարությունից: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ հայկական կողմը Բաքվին խոստացել է սահմանազատման շրջանակում 12 պաշտպանական դիրք հանձնել։
16:05 Բագրատ սրբազանը կոչ է անում քաղաքացիներին աշխատանքային օրվա ավարտից` 18:00-ից հետո գալ Հանրապետության հրապարակ` խոչընդոտելու Փաշինյանի ելքը կառավարության շենքից: 14:45 Բագրատ սրբազանն աջակիցների հետ շարունակում է մնալ Կառավարության շենքի մոտ՝ սպասելով, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա շենքից։ 13:40 Ակցիայի մասնակիցները, Բագրատ սրբազանի գլխավորությամբ, պտտվում էին կառավարության շենքի շուրջ։ Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանը հայտարարել է, որ 100 ցուցարարներ կշարունակեն մնալ կառավարության շենքի մոտ, մյուսները երթ կիրականացնեն։ 12:15 Ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 9 քաղաքացի, 6 մեքենա էլ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, հայտնում են ոստիկանությունից։ 11:55 Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ «Այս պահին […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Հայաստանը խաղաղությանն ավելի կմոտենա, եթե ազատվի «օտար ուժերի և սփյուռքի կապանքներից»։ «Օտար ուժերի և սփյուռքի կապանքներից ազատվելու պարագայում Հայաստանը խաղաղությանն ավելի կմոտենա։ Հայ ժողովուրդն իր ապագան պետք է տեսնի ոչ թե դրսից քարոզողների, կամ էլ սադրիչների, այլ այն հարևանների հետ, որոնց հետ նա դարերով ապրել և ապրում է»,- մայիսի 30-ին Իզմիրում «Efes 2024» զորավարժությունների բացման ժամանակ հայտարարել է Էրդողանը։ Նրա կարծիքով՝ հայ ժողովուրդը պետք է «համարձակ լինի» հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Էրդողանը վերահաստատել է նախկինում քանիցս արտահայտած այն միտքը, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տարածաշրջանում կայուն խաղաղության համար պատմական հնարավորություն է բացվել։ […]
Ո՞ր երկիրը կամ երկրները կարող են երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, ո՞ր երկրները հնարավորություն ունեն պրոեկտել իրենց ռազմական ուժը Հարավային Կովկասում, ի՞նչ քաղաքական առաջնահերթություններով է Հայաստանը շարժվում անվտանգային կապերի բազմազանեցման հարցում: Այս հարցերին է անդրադարձել քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի կարծիքով՝ չորս գյուղերի վերադարձը դրական ազդակ է հաղորդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ «Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշակի հատվածում սահմանազատման վերաբերյալ վերջին համաձայնությունն ու չորս գյուղերի վերադարձը կարգավորման գործընթացին դրական ազդակ է հաղորդել»,- հայտարարել է Բայրամովը։ Ըստ նրա՝ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին»։ *** Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպմանը ստորագրվել էր Տավուշի և Ղազախի շրջանների չորս գյուղերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրությունը։ Հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունում ասված էր, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ […]
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այցելել է Սև լիճ, հայտնում է առաքելության X-ի էջը։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին Գորիսում հանդիպել է Հայաստանում ԵՄ առաքելության անձնակազմի հետ: Թիմը այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ»,- ասված է հայտարարությունում։ Մինչ օրս ԵՄ առաքելության Հայաստանում իրականացրել է ավելի քան 2 300 պարեկություն։ 2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 209 դիտորդ, նախնական […]