Երեկ` մարտի 6-ի երեկոյան, հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Վանի նահանգում, հաղորդում է թուրքական Haberturk-ը: Բողազիչիի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի համաձայն` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,2 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Ներքին Գյոլալան գյուղում` երկրակեղևի 6 կմ խորությամբ հատվածում:
Երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Զոհեր և վիրավորներ չկան:
2011թ. հոկտեմբերի 23-ին 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Վանի նահանգում, որի հետևանքով Վան քաղաքը գրեթե ավերվել էր: Պաշտոնական տվյալների համաձայն` զոհերի թիվն անցել էր 600-ը:
Դրանից հետո էլ շրջանում հաճախակի են գրանցվում հետցնցումներ և մանր ցնցումներ:
Milliyet-ը երեկ գրել էր, թե ճապոնացի փորձագետների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Մարմարա ծովում սպասվում է 7-7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ինչն անհանգստություն ու խուճապ էր առաջացրել երկրում: