«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվել է Չինաստանում

Մարտի 9-ին Պեկինի լեզվի և մշակութի համալսարանում (BLCU) Չինաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կինոփառատոնի շրջանակում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանութան աջակցությամբ տեղի է ունեցել հայ ժամանակակից կինոռեժիսորներ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մեծ Եղեռնը վերապրած և ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքի մասին պատմող այս ֆիլմը դիտել են Պեկինի տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց շարքում էին նաև Պեկինում սովորող հայ երիտասարդները: Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն լեզվով և ուղեկցվում էր ֆրանսերեն ու չինարեն սուբտիտրերով:

Ֆրանկոֆոնիայի կինոփառատոնի շրջանակում «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մարտի 10-ին ցուցադրվել է նաև Շանհայ քաղաքում:

Մեկնաբանել