Փակ է Սելիմի լեռնանցքը, ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց

Այսօր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ. հաղորդում է meteo-tv-ն: Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. կտաքանա ևս 5-7 աստիճանով:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-23մ/վրկ, տեղ-տեղ, սաստիկ պոռթկումներով` 28մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով առաջիկա օրերին կանխատեսվում է ձյան ծածկույթի ինտենսիվ հալոցք, հնարավոր են վարարումներ և ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում: Անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք միջոցառումներ, այդ թվում` ստուգել հեղեղատարերի և գետերի հուների անցանելիությունն ու վիճակը` ձնհալի վտանգավոր հետևանքներից խուսափելու համար:

Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամու ուժգնացում տեղ-տեղ մինչև 20մ/վրկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Մեկնաբանել