Ս. Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նովրուզի առթիվ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նովրուզի կապակցությամբ:

Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ դրանք լուծվելու են մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքի համատեքստում, և որ պետությունը ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր համայնքների զարգացման հարցերում:

Կրկին շնորհավորելով Նովրուզի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք և հաջողություններ»:

Մեկնաբանել