Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննդատել է մարտի 10 ընդդիմադիր Nida երիտասարդական շարժման անդամների ձերբակալումը, հաղորդում է contact.az-ը:
Կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչել Դենբերի խոսքով՝ այսպիսով Ադրբեջանի իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիր երիտասարդությանը և դրա միջոցով վախեցնել մնացած ակտիվիստներին:
HRW-ը նշում է, որ նախկինում ևս իշխանությունները փորձել են վախեցնել երիտասարդությանը կեղծ՝ մասնավորապես անօրինական կերպով թմրանյութեր պահելու մեղադրանքով:
Կազմակերպությունում նշում են, որ ձերբակալված ակտիվիստների մի մասը Facebook-ում Հեյդար Ալիևի էջի պատասխանատուներն են, որտեղ տեղադրվում են ծաղրանկարներ և քննադատական հրապարակումներ:
Ըստ HRW-ի՝ կազմակերպության անդամների ձերբակալության ընթացքում ոտնահարվել են նրանց պաշտպանության իրավունքները:
Human Rights Watch–ը կոչ է անում ազատ արձակել այս պահին անազատության մեջ գտնվող յոթ ակտիվիստներին: