Այսօր սպասվում է ամպոտ, ջերմ, առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում այս գիշեր և վաղը կդիտվի առանց տեղումների եղանակ. տեղեկանում ենք Meteo-tv-ից: Կեսօրից հետո առանձին արևելյան շրջաններում սպասվում է ամպամածության ավելացում, ցերեկային ժամերին Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, էական տեղումներ առայժմ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի: Առանձին վայրերում հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ:

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 5-ին ողջ տարածքում հավանական է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկն օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, բայց արդեն հանգստյան օրերին կրկին կբարձրանա, կհաստատվի առանց տեղումների, ջերմ գարնանային եղանակ:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը` +8+10, ցերեկը` +22+24, երեկոյան` +15+17:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել