Հենրիխ Մխիթարյանը կրկնեց Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների ռեկորդը

Ուկրաինայի 24-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս Արենայում» ընդունել էր «Զարյային»։

«Հանքափորները» մեծ դժվարությամբ հաղթել են հյուրերին՝ միայն վերջին րոպեներին կարողանալով գրավել մրցակցի դարպասը։

81-րդ րոպեին անկյունային հարվածից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Կրիվցովը։ 89-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 22 գոլով կրկնեց Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների ռեկորդը։ Ավելացված ժամանակում խաղի վերջակետը դրեց Լուիս Ադրիանոն։

Մեկնաբանել