Վենեսուելայում նախագահական ընտրություններ են

Վենեսուելայում ապրիլի 14-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ, որի անհրաժեշտությունն առաջացավ նախագահ Ուգո Չավեսի մահից հետո, վկայակոչելում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վենեսուելայում ընտրելու իրավունք ունի 19 միլիոն մարդ: Երկրում կբացվեն 13 հազար ընտրատեղամասեր` զինված քվեարկության էլեկտրոնային համակարգով: Վենեսուելայի բարձրագույն իշխանության համար պայքարում են 7 թեկնածուներ, սակայն հիմնական պայքարը կծավալվի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմադիր «Ժողովրդական միասնության ճակատի» ղեկավար Էնրիկե Կապրիլեսի միջև: Վենեսուելայի ժողովուրդը, ընդհանուր առմամբ, ընտրություն կկատարի սոցիալիզմի եւ կապիտալիզմի միջեւ՝ հիմնական թեկնածուների քաղաքական կողմնորոշումների պատճառով: Վերլուծաբանները լարված ընտրություններ են կանխատեսում, քանի որ Էնրիկե Կապրիլեսը վերջին նախագահական ընտրություններին 44 տոկոս ձայն էր հավաքել Չավեսի դեմ պայքարում:

Վենեսուելան 14 տարի շարունակ ղեկավարած Ուգո Չավեսը մահացել է մարտի 5-ին՝ ծանր հիվանդությունից: Վենեսուելայի առաջնորդի մահից հետո նախագահի պաշտոնը մինչև նոր ընտրությունների անցկացումը ստանձնեց Չավեսի մերձավորագույն գաղափարակից և Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

Մեկնաբանել