Եվրահանձնաժողովը տեղեկացնում է Եվրամիության երկրներում մարդկանց առևտրի դեպքերի թվի կտրուկ աճի և այդպիսի հանցագործությունների բացահայտելիության անկման մասին, հաղորդում է BBC-ն։
Այս խնդրին նվիրված իր առաջին զեկույցում Եվրահանձնաժողովը նշում է, որ հանցագործների զոհերի ճնշող մեծամասնությունը կանայք և երեխաներն են, որոնցից շատերը ենթարկվում են սեռական բռնության։
2008-2010 թթ․ ընկած ժամանակահատվածում Եվրամիության երկրներում մարդկանց առևտրով զբաղվողների զոհ է դարձել ավելի քան 20 հազ․ մարդ։
Ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը խոստովանել է, որ իր համար դժվար է հասկանալ, թե այսպիսի դեպքերն ինչպես կարող են տեղի ունենալ ազատ ու ժողովրդավարական պետություններում։
Մալմստրյոմի խոսքով՝ ԵՄ անդամ երկրները պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն այս խնդիրներին, հակառակ դեպքում Եվրամիության ղեավարությունը ստիպված կլինի ընդունել հավելյալ միջոցառումներ։